Անուշ Գրիգորյանը ճանաչվեց բռնցքամարտի աշխարհի չեմպիոն

Armenpress 19:11, 24 Ապրիլ, 2014

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային հավաքականի կազմում Անուշ Գրիգորյանը եզրափակիչում առավելության է հասել իտալացի Իրնա Տեստոնի նկատմամբ և դարձել աշխարհի չեմպիոն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` Գրիգորյանը փայլուն մենամարտ է վարել և նրա առավելությունն ակնհայտ է եղել:

Աշխարհաի երիտասարդական առաջնության տղամարդկանց պայքարում Հայաստանի հավաքականի կազմում բրոնզե մեդալ էր նվաճել Նարեկ Մանասյանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am