Մոսկվան Հաղթանակի օրը կնշի ռեկորդային հրավառությամբ

Armenpress 14:20, 23 Ապրիլ, 2014

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հաղթանակի օրը Մոսկվայում ամբողջ պատմության ընթացքում առաջին անգամ կորոտան հրավառության ավելի քան տասը հազար կրակոցներ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ապրիլի 23-ին հայտնել Է ՌԴ-ի պաշտպանության նախարարության ցամաքային զորքերի մամուլի ծառայության եւ տեղեկատվության վարչության ներկայացուցիչ մայոր Կիրիլ Կիսելյովը:   

«Հրավառության դիվիզիոնի արդիականացումը թույլ կտա ի պատիվ Հայրենական մեծ պատերազմում տարած Հաղթանակի 69-րդ տարեդարձի առաջին անգամ Մոսկվայի երկինք արձակել հրավառության ավելի քան 10 հազար կրակոց»,- ասել Է Կիսելյովը՝ մեջ բերելով հրավառության դիվիզիոնի հրամանատար գնդապետ Վյաչեսլավ Պարադնիկովի խոսքը:   

Մայիսի 9-ին Մոսկվայում հրավառություն կիրականացվի  հրավառության 72 կայանքներով, որոնք տեղակայված կլինեն մայրաքաղաքի 16 տարբեր կետերում, այդ թվում՝ Վորոբյովիե գորիում եւ Պոկլոննա գորայում, որտեղից առաջին անգամ տոնական համազարկ կարձակեն 1942 թվականի նմուշի ԶԻՍ-3 լեգենդար թնդանոթները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am