Ռուսաստանը, Բելառուսը եւ Ղազախստանը միասնական նավիգացիոն տարածություն են ստեղծում

Armenpress 12:20, 23 Ապրիլ, 2014

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը, Բելառուսը եւ Ղազախստանը համաձանություն են ձեռք բերել միասնական նավիգացիոն տարածության ստեղծման շուրջը: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Կրեմլի վարչակազմի ղեկավար Սերգեյ Իվանովը «Նավիտեխ-2014» համաժողովում: 

«Մեր գերակայություններից Է Ռուսաստանի, Ղազախստանի եւ Բելառուսի միասնական նավիգացիոն տարածության ստեղծումը: Համապատասխան համաձայնությունները, գրավոր համաձայնութուններն արդեն ձեռք են բերված»,- ընդգծել Է նա:

Իվանովը նաեւ հաղորդել Է, որ արտասահմանում ԳԼՕՆԱՍՍ-ի վերերկրյա չափիչ սեգմենտը հեռանկարում կներառի 50 կայան 36 երկրներում, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am