Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահմանին փլուզված ժայռաբեկորը դուրս է բերվել ճանապարհի երթևեկելի մասից

Armenpress 10:13, 23 Ապրիլ, 2014

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միջպետական ավտոճանապարհի Վանաձոր-Ալավերդի- Վրաստանի սահմանի 74-րդ կմ- ում ապրիլի 23-ին՝ ժամը 02:00-ի սահմաններում, տեղի է ունեցել ժայռաբեկորի փլուզում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից, «Թումանյանի ՃՇՇՁ» ԲԲԸ ճանապարհաշինարարների ջանքերով ժայռաբեկորն անմիջապես դուրս է բերվել ճանապարհի բանուկ հատվածից: Այս պահին կատարվում են ճանապարհի մաքրման աշխատանքներ: Ճանապարհը երկկողմանի երթևեկելի է:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am