Կստեղծվի մարտական գործողությունների մաuնակիցների և երկրապահի կարգավիճակի հարցերով հանձնաժողով

Armenpress 20:44, 22 Ապրիլ, 2014

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի կառավարության որոշմամբ կտեղծվի մարտական գործողությունների մաuնակիցների և երկրապահ կամավորականների կարգավիճակի հարցերով միջգերատեսչական հանձնաժողով: Այդ մասին որոշման նախագիծն ընդգրկված է ՀՀ կառավարության ապրիլի 22-ի նիստի օրակարգում:  

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նախագծով իրացվում են ՀՀ կառավարությունում 26.06.2013թ. ազատամարտիկների հիմնախնդիրների վերաբերյալ կայացած խորհրդակցության արձանագրության արդյունքներով տրված հանձնարարականները: «Դրանց համաձայն` մարտական գործողությունների ժամանակաշրջան է համարվում 1989-1994 թվականները, ինչպես նաև ՀՀ պաշտպանության նախարարության, ՀՀ ոստիկանության և ՀՀ ազգային անվտանգության ծառայության համակարգերում գործող համապատասխան հանձնաժողովների փոխարեն պետք է ստեղծվի մարտական գործողությունների մասնակցի և երկրապահ կամավորականի կարգավիճակի հարցերով միջգերատեսչական հանձնաժողովե,- նշված է նախագծի հիմնավորման մեջ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am