Երևանի թռչնաբուծական ֆաբրիկայի աշխատակիցներն արտադրամասից մեծ քանակությամբ ձու են գողացել

Armenpress 12:06, 22 Ապրիլ, 2014

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում էր ստացվել «Երևանի թռչնաբուծական ֆաբրիկա» ՓԲԸ-ից գողություն կատարելու մասին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, ոստիկանների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ֆաբրիկայի անվտանգության հերթափոխի պետ Աշոտ Մ.-ն և նույն հերթափոխի աշխատակից Սուրենը (մնացած տվյալները պարզվում են) Արտակ Գ.-ի վարած «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենայով ֆաբրիկայից գողացել են մեծ քանակությամբ ձու (քանակը պարզվում է), որի մի մասը վաճառել են Դավիթաշեն թաղամասում (հասցեն պարզվում է), իսկ մյուս մասը` Արարատի մարզի Գետափ գյուղի 10-րդ փողոցի մի բնակչի (տվյալները պարզվում են): Հանգամանքները պարզվում են: Կատարվում է հետաքննություն: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am