Հայ բռնցքամարտուհին ՝ աշխարհի առաջնության մեդալակիր

Armenpress 16:58, 21 Ապրիլ, 2014

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բռնցքամարտուհի, 51կգ քաշային Անուշ Գրիգորյանը մեկ քառորդ եզրափակիչում հաղթել Է բրիտանացի Քրիսթել Բարկերին եւ դուրս եկել բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնության կիսաեզրափակիչ: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Գրիգորյանը դրանով իրեն արդեն ապահովել Է մրցաշարի բրոնզե մեդալ եւ օգոստոսին Չինաստանի Նանջին քաղաքում կայանալիք պատանեկան օլիմպիական խաղերի ուղեգիր:

81կգ քաշային Նարեկ Մանասյանը կիսաեզրափակիչ դուրս գալու համար դեռ պետք Է հայքարի լեհ Ռաֆայել Ստաչեւսկու հետ:

 Այս մրցաշարը ընթանում Է Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am