Քաթարում ֆուտբոլի աշխարհի առաջնությունը պետք Է անցկացնել տարվա վերջում. Յոզեֆ Բլաթեր

Armenpress 16:26, 21 Ապրիլ, 2014

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) նախագահ Յոզեֆ Բլաթերը հայտարարել Է, որ 2022 թվականին Քաթարում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնության անցկացման լավագույն ժամկետը տարվա վերջն Է: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս մասին Բլաթերն ասել Է bein Sport հեռուստաալիքի եթերում:

«Քաթարը շահել Է ֆուտբոլի աշխարհի առաջնության անցկացման իրավունքը, բայց երկրի կլիմայական պայմանները խնդիր են առաջացնում. ամռան ամիսներին այստեղ անհնար Է ֆուտբոլի խաղեր անցկացնել»,-ասել Է Բլաթերը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am