ՍԱՊԾ-ն Զատիկին ընդառաջ եռօրյա դիտարկում է անցկացրել ձվի շուկայում

Armenpress 16:14, 19 Ապրիլ, 2014

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը ապրիլի 16-ից 18-ն ընկած ժամանակահատվածում դիտարկումներ է անցկացրել ձվի շուկայում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՍԱՊԾ մամուլի խոսնակ Արմինե Սուքիասյանը, եռօրյա  դիտարկումների նպատակն էր ուսումնասիրել Զատիկին ընդառաջ շուկայում ժամկետնանց կամ թերի մակնշված ձվերի առկայությունը:

«Նաև ուշադրություն ենք դարձրել տեղական  արտադրողների արտադրանքին, քանի որ մամուլի հրապարակումներ են եղել շուկայում առանց մակնշման ձվերի առկայության մասին: Դիտարկել ենք նաև տվյալ ընկերության աշխատանքը»,- ասաց Սուքիասյանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am