Հանրապետությունում սպասվում է փոփոխական եղանակ

Armenpress 16:02, 19 Ապրիլ, 2014

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի տարածքում ապրիլի 20-22-ին շրջանների զգալի մասում, գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:  Ինչպես  «Արմենպրես»-ին  տեղեկացարին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայութունից` ապրիլի 21-22-ին առանձին շրջաններում հնարավոր է կարկուտ: 

Ապրիլի 23-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հարավային` 2-7մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում մինչև 15-20մ/վրկ: Օդի ջերմաստիճանն  էապես չի փոխվի:

Երևանում ապրիլի 20-22-ին գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 15-20մ/վրկ: Ապրիլի 23-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

 

 

 

 

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am