Երևանի արվեստի կրթօջախներում անցկացվում են Ֆրանկոֆոնիայի ամսվա ամփոփիչ միջոցառումները

Armenpress 15:08, 19 Ապրիլ, 2014

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանն Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոցում ունկնդրել է Ֆրանկոֆոնիայի ամսվան նվիրված ավարտական համերգը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ֆրանսախոսության ամիս հայտարարված օրերին դպրոցը մասնակցել է «Ֆրանսիական երաժշտությունը և հայկական ազգային նվագարանները», «Ռամոյից Ռավել» խորագրերով և այլ համերգներով։ Ամփոփիչ միջոցառմանը Ալ. Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտացված դպրոցի ուսուցիչները և սաները ներկայացրել են «Մուլեն Ռուժ» խորագրով ջազային ներկայացմամբ, որին մասնակցել են կրթօջախի ջազ-էստրադայի բաժնի աշակերտները, ինչպես նաև ուսուցիչները և դպրոցին կից «Գլորիա» պարային խումբը։

Հանրակրթական դպրոցներում Ֆրանկոֆոնիայի միջոցառումներն ավարտվել են ապրիլի 16-ին՝ Սիամանթոյի անվան հ. 162 դպրոցի աշակերտների ներկայացմամբ։

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am