Հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ քաղաքական հայտարարություններ կլինեն. Արման Սաղաթելյան
ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Նախագահի մամուլի քարտուղար Արման Սաղաթելյանը պատասխանել է հայ-թուրքական արձանագրությունների ապագայի վերաբերյալ «Արմենպրես» -ի հարցին: Ստորև ներկայացնում ենք հարցն ու պատասխանն ամբողջությամբ.
Հարց ՀՀ Նախագահի մամլո խոսնակին
-Պարո՛ն Սաղաթելյան, երեկ Նախագահ Սերժ Սարգսյանը խոսեց հայ-թուրքական արձանագրությունների մասին՝ ցույց տալով, որ նախկին հնչած բոլոր թերահավատություններն անհիմն էին, բայց չխոսեց այդ արձանագրությունների ապագայի մասին: Հարցը հետևյալն է. ի՞նչ է սպասվում հայ-թուրքական արձանագրություններին:
Պատասխան
- Գիտե՞ք, մի քանի օրից՝ ապրիլի 24-ից, մենք մտնում ենք Հայոց ցեղասպանության 100-ամյակի տարելիցի միջոցառումների տարի. կլինեն հիշատակության, խնկարկումի, ցեղասպանությունների դեմ բարձրաձայնման, այդ չարիքի դեմ աշխարհի մարդկանց միավորելու բազմաթիվ ու բազմապիսի միջոցառումներ ողջ աշխարհով մեկ, բայց մինույն ժամանակ կլինեն նաև քաղաքական հայտարարություններ, որոնք համահունչ կլինեն տարվա խորհրդին:
- ՀՀ դեսպանը կարևորել է Իրանի հետ տնտեսական հարաբերությունները
խորացնելու անհրաժեշտությունը
Իրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը հանդիպել է Իրանի ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին: - ՀՀ դեսպանը և Կանադայի ԱԳ նախարարն ընդգծել են առևտրատնտեսական
կապերը խորացնելու անհրաժեշտությունը
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել միջազգային կազմակերպություններում դինամիկ համագործակցությանը: - Թեհրանում կայացել են հայ-իրանական հյուպատոսական խորհրդատվություններ
Պատվիրակությունները քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ: - Չեխիայում ՀՀ դեսպանը ներկայացրել է Հայաստանի ներդրումային
հնարավորությունները
Տիգրան Սեյրանյանն աշխատանքային այց է կատարել Հրադեց Կրալովիի երկրամաս: - Տիգրան Սարգսյանը Վաշինգտոնում խոսել է տարբեր ոլորտներում հայ-կիպրական
համագործակցությունից
ԱՄՆ-ում տեղի է ունեցել Կիպրոսի և համահունական հարցերին նվիրված 31-րդ տարեկան համաժողովը: