Ռուսական կողմը տրանսպորտի համար լայնացնում Է ճանապարհը Վերին Լարս անցակետում

Armenpress 13:28, 17 Ապրիլ, 2014

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուս-վրացական սահմանի Վերին Լարս անցակետում (Հյուսիսային Օսիա) ճանապարհը կլայնացվի սահմանով տրանսպորտի անցումն արագացնելու համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ապրիլի 17-ին լրագրողներին հայտնել Է ՌԴ Համերկրային մաքսային ծառայության ղեկավարի առաջին տեղակալ Վլադիմիր Մալինինը: 

«Խնդիրը խցանումների բացառումն Է կամ առավելագույնս նվազագույնի հասցնելը: Այնտեղ ճանապարհն ինչ-որ տեղ ավելի նեղ Է, ինչ-որ տեղ՝ ավելի լայն: Ուստի ուղեփակոցը տեղափոխվում Է այնտեղ, որտեղ ճանապարհն ավելի լայն Է, եւ առանձին միջանցք Է հատկացվում տրանսպորտի անարգել անցման համար: Սա տեխնիկական դետալ Է, բայց այն լրջորեն կազդի իրադրության վրա»,- ասել Է Մալինինը, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am