Կարասինը Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ բեռնափոխադրումների ծավալի զգալի աճ Է արձանագրել

Armenpress 12:58, 16 Ապրիլ, 2014

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ երկկողմ բեռնափոխադրումների ծավալը միայն ընթացիկ տարվա երկու ամսում կազմել Է անցյալ տարվա  ընդհանուր ցուցանիշի գրեթե 55 տոկոսը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, պետքարտուղար, ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Գրիգորի Կարասինը ՌԻԱ Նովոստիին ասել Է Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի հետ Պրահայում կայացած հանդիպումից առաջ:  

Այսպես, Կարասինի խոսքով՝ փոխադարձ առեւտրի շրջանառությունը 2013 թվականի ընթացքում ավելացել Է 33 տոկոսով, իսկ 2014 թվականի հունվար-փետրվարին 2013 թվականի համապատասխան ժամանակաշրջանի համեմատությամբ աճը կազմել Է 51 տոկոս: Բացի այդ, ընթացիկ տարվա հունվարից շուրջօրյա ռեժիմով սկսել Է աշխատել Վերին Լարս-Կազբեգի անցագրային կետը:

«Սկսած հունվարից՝ ռուս եւ վրացի սահմանապահների միջեւ Վերին Լարս-Կազբեգի անցակետում բացվել Է կապի ուղիղ գիծ, ինչը մեծապես օգնում Է ապահովելու զգալիորեն ավելացած տրանսպորտային հոսքը: Երկկողմ բեռնափոխադրումների ծավալը միայն ընթացիկ տարվա երկու ամսվա ընթացքում կազմել Է ամբողջ 2013 թվականի ցուցանիշի գրեթե 55 տոկոսը: Այն ժամանակ բեռնափոխադրումները կազմել են 110,5 հազար տոննա»,-հավելել Է դիվանագետը:

Կարասինի խոսքով՝ Պրահայի հանդիպմանը կողմերը քննարկելու են  երկկողմ հարաբերությունների վիճակը: Ինչպես նշել Է դիվանագետը, անցած 2013 թվականը բավականին արդյունավետ Էր, ՌԴ-ի եւ Վրաստանի միջեւ հարաբերությունների բոլոր բարդություններով հանդերձ, դրականը քիչ չի եղել, ամենակարեւորն այն Է, որ փոխգործակցությունը վերընթաց Է զարգանում հենց այն բնագավառներում, որտեղ այն հնարավոր Է դիվանագիտական հարաբերությունների բարակայության պայմաններում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am