Յուրգեն Կլոպն ուրախ է «Բորուսիա»-ին եզրափակիչում տեսնելու համար

Armenpress 10:45, 16 Ապրիլ, 2014

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դորտմունդի «Բորուսիա»-իգլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը կարևորել է այն փաստը, որ թիմը հասել է Գերմանիայի գավաթի եզրափակիչ փուլ:

«Մենք հաղթահարեցինք եզրափակիչ տանող արգելքը, և դա հրաշալի է: «Վոլֆսբուրգ»-ը որակյալ խաղ ցույցադրեց,  բայց ինչ-որ բան չէր ստացվում: Մեր տղաները լավ խաղացին և արժանի էին այս հաղթանակին»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ, Կլոպի խոսքը մեջբերում է ակումբի պաշտոնական կայքը:

Գերմանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչում «Բորուսիա»-ն երկու գնդակի առավելությամբ (2-0) հաղթեց «Վոլֆսբուրգ»-ին: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի անդամ Հենրիխ Մխիթարյանը բացեց խաղի հաշիվը, իսկ Ռոբերտ Լևանդովսկին կրկնապատկեց այն



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am