Իլկայ Գյունդուգանը երկարաձգել է պայմանագիրը «Բորուսիա»-ի հետ

Armenpress 10:39, 16 Ապրիլ, 2014

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դորտմունդի «Բորուսիա»-ի ֆուտբոլիստ Իլկայ Գյունդուգանը գերմանական ակումբում  կմնա մինչև 2016 թվականը:

«Մենք նույնպես ուրախ ենք պայմանագրի երկարաձգման համար և հուսով ենք, որ Իլկայն իր ամբողջ ներուժով կկարողանա օգնել թիմին»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ, նման կարծիք է հայտնել «Բորուսիա»-ի մարզական տնօրեն Միխայլ Ցորկը:

Ինքը` Գյունդուգանը, խոսելով նոր պայմանագրի մասին, փաստել է. «Ես շատ շնորհակալ եմ, որ իմ ակումբն ինձ հնարավորություն տվեց շարունակել խաղալ այս յուրօրինակ թիմի հետ: Ես ամեն ինչ անելու եմ խաղընկերներիս կրկին օգնելու համար»:

Գյունդուգանը Դորտմունդի «Բորուսիա» է տեղափոխվել «Նյուրնբերգ»-ից 2011 թվականին: Նույն թվականին ֆուտբոլիստն հրավիրվել է Գերմանիայի ազգային հավաքական: Մինչ այս Բունդեսլիգայում անցկացրել է 104 հանդիպում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am