Ոստիկանությունը պարզաբանել է «Հրապարակ» օրաթերթի հոդվածը

Armenpress 10:14, 16 Ապրիլ, 2014

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանությունն անդրադարձել է «Հրապարակ» օրաթերթի` «Ինչ է կատարվում անձնագրային բաժիններում» հրապարակմանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության տարածած պարզաբանման մեջ ասված է.

««Հրապարակ» օրաթերթի 2014թ. ապրիլի 15-ի համարում հրապարակված «Ինչ է կատարվում անձնագրային բաժիններում» հոդվածում նշվում է, թե իբր ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Նորայր Մուրադխանյանը հայտարարել է, որ «ճիշտ է, անձնագիր տրամադրելու համար ժամկետը նշված է 15 օր, բայց իրենք 21 օրվա ընթացքում են տրամադրում: Հայտնում ենք, որ նշվածը չի համապատասխանում իրականությանը, և հոդվածագիրը ճիշտ չի հասկացել ՀՀ օրենսդրության պահանջը, ըստ որի` նույնականացման քարտերի և կենսաչափական տվյալներ պարունակող անձնագիր ստանալու համար սահմանված է ժամկետ՝ 15-րդ աշխատանքային օրը, որը ոչ աշխատանքային օրերով պայմանավորված կազմում է 21 կամ ավելի օր»:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am