Սոֆիայում կայացել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող կոմիտեի նիստը

Armenpress 18:06, 15 Ապրիլ, 2014

ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Սոֆիայում ՀՀ դեսպանությունում ապրիլի 12-ին տեղի է ունեցել Բուլղարիայի Հանրապետության Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող հանձնախմբի կենտրոնական կոմիտեի երկրորդ նիստը, որը վարել է կենտրոնական կոմիտեի նախագահ, Բուլղարիայում ՀՀ դեսպան Արսեն Սհոյանը։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, նիստի օրակարգային հարցերից է եղել կոմիտեի կազմում կատարված փոփոխությունները և լրացումները, որն ընդունվել է միաձայն։

Կենտրոնական կոմիտեի որոշմամբ ընդունվել են հայտարարություններ Սիրիայի Քեսաբ քաղաքում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունները դատապարտելու  և  համահայկական հանգանակությանը միանալու մասին: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am