Յուրա Մովսիսյանը հավատում է, որ «Սպարտակ»-ն այդքան էլ վատ իրավիճակում չէ

Armenpress 12:04, 12 Ապրիլ, 2014

ԵՐԵՎԱՆ, 12 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի անդամ և Մոսկվայի «Սպարտակ»-ի ֆուտբոլիստ Յուրա Մովսիսյանը վստահ է, որ «Սպարտակ»-ն այդքան էլ վատ իրավիճակում չէ: «Ես ավելի շատ ուրախ եմ նրա համար, որ մեզ հաջողվեց ընդհատել անհաջողությունների շրջանը: Ես առաջին գոլն եմ խփում նոյեմբերից ի վեր, բայց չէ որ գոլ խփելն իմ աշխատանքն է: Մենք այդքան էլ վատ իրավիճակում չենք, որքան թվում է: Հուսով եմ, որ այս հաղթանակից հետո ամեն ինչ իր տեղը կընկնի»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Մովսիսյանի խոսքերը մեջբերում է Championat կայքը:

Ռուսաստանի առաջնության 25-րդ տուրում «Սպարտակ»-ը Յուրա Մովսիսյանի մեկ գոլի շնորհիվ հաղթեց «Կրիլյա Սովետով»-ին: Այժմ «Սպարտակ»-ը 44 միավորով 4-րդ տեղում է: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am