Թուրքական կայքը Արցախը ներկայացրել է որպես անկախ հանրապետություն

Armenpress 18:43, 11 Ապրիլ, 2014

ԵՐԵՎԱՆ, 11 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայում ցուցահանդեսների կազմակերպմամբ եւ զբոսաշրջության հարցերով զբաղվող Fuarsepeti.com կայքը Արցախը ներկայացրել է որպես անկախ պետություն:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, թուրքական կայքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ներկայացված է առաձին դրոշով եւ դրամական միավորով: Կայքի «Երկրներ» բաժնում Արցախի Հանրապետության մասին նշված է, որ երկրի պետական լեզուն հայերենն է, բնակչությունը` 138 հազար, տարածքը` 4,4 հազար քառ.կմ, դրամական միավորը` հայկական դրամ:

Նշվում է, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը անվանում են նաեւ Արցախի Հանրապետություն, եւ որ այն թեկուզ իրավական առումով Ադրբեջանի «մաս» է, սակայն, փաստացի անկախ պետություն է:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am