Ցվետանա Պասկալևան ՀՀ անձնագիր է ստացել

Armenpress 21:14, 8 Ապրիլ, 2014

ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունում տեղի է ունեցել ՀՀ քաղաքացիություն ստացող անձի երդման արորղություն, որի ժամանակ ՀՀ անձնագիր է հանձնվել նաև Ցվետանա Պասկալևային: Այդ մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից:

Բուլղարացի հայտնի լրագրողը լուսաբանել է ղարաբաղյան հերոսամարտը` լինելով պատերազմի ամենաթեժ կետերում: Պատերազմից հետո էլ նա իր գործունեությունը շարունակում է Հայաստանում:     



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am