Արոնյանը կրկին երկրորդն է ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակում

Armenpress 14:20, 31 Մարտ, 2014

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  ՖԻԴԵ-ն հրապարակել է ապրիլ ամսվա նոր վարկանիշային աղյուսակը: Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լևոն Արոնյանը թեպետ կորցրել է 18 վարկանիշային միավոր, սակայն մնում է երկրորդ տեղում (2812 միավոր):

Առաջատարը աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենն է: Նա ունի 2881 միավոր: Հավակնորդների մրցաշարի հաղթող Վիշի Անանդը բարձրացել է երրորդ հորիզոնական: Հնդիկ շախմատիստն ունի 2785 միավոր:

Լավագույն տասնյակում ընդգրկված են նաև Վլադիմիր Կրամնիկը, Ֆանիանու Կարուանան, Ալեքսանդր Գրիշչուկը, Սերգեյ Կարյակինը, Վեսելին Տոպալովը, Հիկարու Նակամուրան և Շախրիյար Մամեդյարովը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am