Մեծ սիրով եմ ընդունում մարտահրավերը. Լևոն Արոնյան

Armenpress 11:11, 22 Մարտ, 2014

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լևոն Արոնյանը անդրադարձել է հավակնորդների մրցաշարի 7-րդ տուրի` Սերգեյ Կարյակինի հետ մրցավեճին:

«Մեծ սիրով  եմ ընդունում մարտահրավերը եւ խաղում եմ միայն մրցակցի թույլտվությամբ: Խնդիրն այն է, որ երբ երկար եմ խաղում, ապա հետո չեմ կարողանում ֆուտբոլ խաղալ: Սերգեյը զրկեց ինձ ֆուտբոլից, սակայն ես շատ գոհ եմ, որ այժմ Անանդի հետ գլխավորում եմ մրցաշարային աղյուսակը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասել է Արոնյանը:

Հավակնորդների մրցաշարի 7-րդ տուրում Արոնյանը սև խաղաքարերով գերազանցեց Ռուսաստանի ներկայացուցիչ Սերգեյ Կարյակինին: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am