ՀՀ գյուղատնտեսության նախարարը ոսկե մեդալով պարգևատրեց Արմավիրի փոխմարզպետին ու Նորավանի համայնքապետին

Armenpress 20:47, 20 Փետրվար, 2014

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը փետրվարի 20-ին ոլորտի զարգացման գործում զգալի ավանդի և բեղմնավոր աշխատանքի համար «Գյուղատնտեսական նվաճումների համար» ոսկե մեդալով է պարգևատրել Արմավիրի մարզպետի տեղակալ Դավիթ Սամսոնյանին և Նորավանի գյուղապետ Արթուր Միքայելյանին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մի շարք անձինք պարգևատրվեցին նաև նախարարի շնորհակալագրերով:

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը փետրվարի 20-ին շրջայց կատարեց Արմավիրի մարզի Գեղակերտ գյուղի տարածքում տեղակայված ելակի դաշտերում, Լուսագյուղի լոլիկի ջերմոցներում, ապա մասնակցեց մարզխորհրդի նիստին, որտեղ էլ տեղի ունեցավ պարգևների հանձնումը:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am