Լատվիական դասագրքում Լեռնային Ղարաբաղը ներկայացված է որպես անկախ պետություն

Armenpress 12:11, 17 Փետրվար, 2014

ԵՐԵՎԱՆ,  17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լատվիայի միջնակարգ դպրոցների միջին դասարանների համար նախատեսված «Նոր համաշխարհային աշխարհագրություն» դասագրքում, որը հրատարակվել է 2013 թ-., Լեռնային Ղարաբաղը, Հարավային Օսեթիան եւ Աբխազիան ներկայացված են որպես անկախ պետություններ: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները` հղում կատարելով Ռիգայում ադրբեջանական սփյուռքի աղբյուրներին:

Փաստն անհանգստացրել է Լատվիայում բնակվող ադրբեջանցիներին, որոնք դասագրքի օրինակն ուղարկել են Ադրբեջան` աղմուկ բարձրացնելու համար: Ադրբեջանական ԶԼՄ-ները հույս են հայտնել, որ երկրի ԱԳՆ-ն եւ Լատվիայում Ադրբեջանի դեսպանատունը կարձագանքեն այդ փաստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am