Սոչի–2014. ԱՄՆ-ը նախազգուշացնում Է ատամի մածուկի պարկուճներում թաքցված պայթուցիկի կիրառման վտանգի մասին

Armenpress 10:14, 6 Փետրվար, 2014

ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ն դեպի Ռուսաստան եւ Ռուսաստանից չվերթներ կատարող ավիաընկերություններին նախազգուշացրել Է ինքնաթիռում ատամի մածուկի պարկուճներում թաքցված պայթուցիկ նյութերի կիրառման վտանգի մասին: Ներքին անվտանգության նախարարության հայտարարության մեջ ասված Է, որ նախազգուշացումը վերաբերում Է ամերիկյան եւ միջազգային այն փոխադրողներին, որոնք թռիչքներ են կատարում Ռուսաստան Սոչիի Օլիմպիական խաղերի նախաշեմին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:  

Ըստ Միացյալ Նահանգների հատուկ ծառայությունների տվյալների՝ ավիաուղեւորների ձեռնածանրոցում եւ ուղեբեռում ատամի մածուկով պարկուճները կարող են պարունակել նյութեր, որոնց միջոցով պայթանյութ կարելի Է պատրաստել անմիջականորեն ինքնաթիռում: Ըստ որում նախարարությանը հայտնի չԷ այս առնչությամբ ԱՄՆ-ի քաղաքացիների համար կոնկրետ վտանգի մասին:  

Սոչիում, որտեղ փետրվարի 7-ին մեկնարկում են Օլիմպիական խաղերը, սահմանված են անվտանգության աննախադեպ միջոցներ: Չնայած ավելի վաղ հյուսիսկովկասցի զինյալների կողմից հնչած սպառնալիքներին, երկրի իշխանությունները հայտարարում են Խաղերի լիակատար անվտանգության մասին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am