Յուրա Մովսիսյանն հանդիպել է ԱՄՆ հայկական կրթահամալիրների աշակերտների հետ

Armenpress 12:19, 14 Դեկտեմբեր, 2013

ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստան ազգային հավաքականի և Մոսկվայի «Սպարտակ»-ի  հարձակվող Յուրա Մովսիսյանը այցելել է ԱՄՆ հայկական կրթօջախներ: Մովսիսյանն այցելել է «Մանուկյան-Դեմիրճյան» վարժարան և Վաչե և Թամարա Մանուկյան դպրոց: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` հարձակվողը հանդիպել է աշակերտների հետ, պատասխանել նրանց հարցերին: Աշակերտներրը մեծ ցնծությամբ են ընդունել Մովսիսյանին: «Դյուրին չէ Իտալիայի հսկաների հետ նույն դաշտում լինել, բայց հայ լինելով` ես ինձ հավասարը հավասարի պես էի զգում և դա հրաշալի պահ էր»,-պատասխանելով աշակերտների հարցերին` ասել է Մովսիսյանը:  

              

Յուրա Մովսիսյանն ԱՄՆ էր մեկնել ծնկի վիրահատության համար: Մովսիսյանը դեկտեմբերի 22-ին կհանդիպի նաև Լոս Անջելեսի հայության հետ Գլենդելի մարզահամալիրում: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am