Դավութօղլուն հայտարարել է, որ կժամանի Երևան

Armenpress 22:15, 5 Դեկտեմբեր, 2013

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն դեկտեմբերի 12-ին կժամանի Երևան: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական Hyurriet-ը, այս մասին հայտնել է Թուրքիայի արտաքին գերատեսչության ղեկավարը:

Նա նշել է, որ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ քննարկումից հետո ի վերջո իրենք որոշում են կայացրել, որ պետք է Երևանում մասնակցի Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ երկրների արտգործնախարարների հանդիպմանը:

Երեւանում դեկտեմբերի 12-ին կկայանա Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստը: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am