ԿԽՄԿ-ի պատվիրակությունը Բաքվում հանդիպել է Հակոբ Ինջիղուլյանին

Armenpress 15:13, 26 Նոյեմբեր, 2013

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները Բաքվում նոյեմբերի 25-ին հանդիպել են հայ գերուն` Հակոբ Ինջիղուլյանին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի երևանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին: «ԿԽՄԿ-ի պատվիրակությունը Բաքվում այցելել է հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանին: Հանդիպման ընթացքում տեղի է ունեցել ընտանեկան հաղորդագրությունների փոխանակում»,-ասաց Զառա Ամատունին: Նոյեմբերի 26-ին Հակոբ Ինջիղուլյանի ընտանիքի անդամները հյուրընկալվել են Կարմիր խաչի միջազգային կոմիտեի երևանյան գրասենյակում, և նրանց է փոխանցվել Հակոբի նամակն ընտանիքին: Օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը` ժամը 03:00-ի սահմաններում, ծառայությունն իրականացնելիս, տեղանքում չկողմնորոշվելու հետևանքով 1991 թվականին ծնված շարքային զինծառայող Հակոբ Գևորգ Ինջիղուլյանը հատել է հայ-ադրբեջանական շփման գիծը` հայտնվելով հակառակորդի պահպանության տակ գտնվող տարածքում: Ադրբեջանը, խախտելով մարդու իրավունքներն ու միջազգային նորմերը, երկու հարցազրույց է հրապարակել Հակոբ Ինջիղուլյանի հետ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am