Արթուր Գաբրիելյանը շախմատի Դոմբայի մրցաշարում կիսեց առաջին-երկրորդ տեղերը

Armenpress 10:19, 30 Հոկտեմբեր, 2013

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ գրոսմայստեր Արթուր Գաբրիելյանը  Դոմբայի մրցաշարում կիսեց առաջին-երկրորդ տեղերը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի շախմատի ֆեդերացիայից, գրոսմայստեր Արթուր Գաբրիելյանը Ռուսաստանի Դոմբայ քաղաքում անցկացված օփենում 9 հնարավորից վաստակել է 7 միավոր եւ բաժանել առաջին-երկրորդ տեղերը գրոսմայստեր Ալեքսանդր Լաստինի (Ռուսաստան) հետ: Լրացուցիչ ցուցանիշներով Գաբրիելյանին շնորհվել է երկրորդ մրցանակը:

Մրցաշարին մասնակցում էին 41 շախմատիստ: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am