Հակառակորդի կրակահերթի տակ հայտնված Պառավաքար-Վազաշեն ճանապարհը փակ է անվտանգության նկատառումներից ելնելով

Armenpress 16:54, 23 Հոկտեմբեր, 2013

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տավուշի մարզի Պառավաքար-Վազաշեն ավտոճանապարհը փակ է: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը, ճանապարհը փակ է, քանի որ այն դեռ կարող է վտանգավոր լինել քաղաքացիական ու զինվորական մեքենաների համար: « Տավուշի մարզի Պառավաքար համայնքում վիճակը հանգիստ է»,-ասաց Հովհաննիսյանը:  

Անդրադառնալով Իջևան-Բերդ ավտոճանապարհի Պառավաքարի հատվածում հակառակորդի կողմից կրակ բացելու հետեւանքով վիրավոր զինվորների առողջական վիճակին, ՊՆ մամուլի քարտուղարն ասաց, որ զինվորներից մեկն արդեն դուրս է գրվել: Երկուսի վիճակն էլ բավարար է: «Երկու զինծառայողներն էլ բուժօգնություն են ստանում «Մուրացանի» հիվանդանոցում: Նրանց կյանքին վտանգ չի սպառնում»,- հավելեց նա:

Հոկտեմբերի 22-ին Իջևան-Բերդ ավտոճանապարհի Պառավաքարի հատվածում հակառակորդը կրակ է բացել քաղաքացիական ու զինվորական մեքենաների վրա: Կրակոցների հետևանքով զոհվել է 1994թ.-ին ծնված ժամկետային զինծառայող Գարիկ Պողոսյանը: Եվս երեք զինծառայողներ վիրավորվել են: Դեպքի մասին համապատասխան իրազեկում կատարվել է ԵԱՀԿ հատուկ ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի գրասենյակին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am