ՀԱԷԿ-ը ժամանակավորապես դուրս է բերվել էներգաարտադրության ցանցից

Armenpress 11:42, 25 Սեպտեմբեր, 2013

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ատոմային էլեկտրակայանը սեպտեմբերի 22-ի գիշերը` ժամը 01:20-ին, դուրս է բերվել էներգաարտադրության ցանցից՝ վերալիցքավորման, տարեկան պլանային վերանորորգման, ինչպես նաև անվտանգության մակարդակի բարձրացման նպատակով միջոցառումների ներդրման համար: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունից, այդ աշխատանքները կտևեն 54 օր: Նախատեսվում է ատոմակայանը էներգաարտադրության ցանցին միացնել նոյեմբերի 16-ին:

ՀԱԷԿ-ը աշխատում է կայուն ու անվտանգ եւ հետագայում էլ կլինի Հայաստանի էլեկտրամատակարարման հուսալի աղբյուրը: 2003թ. վերագործարկումից հետո մշտապես շարունակվում է կայանի անվտանգության բարձրացման գործընթացը: Կատարելագործվում է էլեկտրաէներգիայի արտադրության տեխնոլոգիան: Անընդհատ հսկողության տակ է ատոմակայանի աշխատանքը, կատարվում է շրջակա տարածքի խստագույն ճառագայթային հսկողություն:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am