Հալեպում կանցկացվի միջոցառում ՀՀ անկախության օրվա առթիվ
ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հալեպի «Արամ Մանուկյան» ազգային ակումբում սեպտեմբերի 24-ին ՀՀ անկախության օրվան նվիրված միջոցառում կանցկացվի: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց Բերիո թեմի ազգային առաջնորդարանի մամուլի քարտուղար Ժիրայր Ռեյիսյանն: Նա նշեց, որ միջոցառման շրջանակում տեղի կունենա հյուրասիրություն, կնհչեն շնորհավորական խոսքեր տոնական կապակցությամբ: Նա նաև նշեց, որ արարողությանը ներկա կլինի սահմանափակ թվով շուրջ հիսուն անձ, այդ թվում՝ հայ հոգևոր թեմերի երեք առաջնորդները:
Ինչ վերաբերում է Հալեպում տիրող իրավիճակին, Ռեյիսյանը նշեց, որ քաղաքը շարունակում է շրջափակման մեջ մնալ, գնդակոծումները չեն դադարում, չափազանց վտանգավոր է դուրս գալ քաղաքից, ավելի հաճախակի են դարձել առևանգումները:
2011թ.-ի մարտի 15-ից ի վեր ՄԱԿ-ի տվյալներով Սիրիայում շարունակվող բախումների հետևանքով զոհերի թիվը գերազանցում է հարյուր հազարը, այդ թվում զոհված հայերի թիվը գերազանցում է մի քանի տասնյակը:
- ԱՄՆ կոնգրեսականները ՄՔԴ-ին սպառնում են պատասխան միջոցներով Իսրայելի
նկատմամբ հետաքննության պատճառով. Axios
- Հայաստանի տարածքային ամբողջականությունը ոչ ոք չի վիճարկում․ Վաղարշակ
Հակոբյան
- Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները շարունակում են կրակը Կութում և Սոթքում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ
- Ադրբեջանի և Սերբիայի նախագահները մի շարք համատեղ փաստաթղթեր են
ստորագրել
- ՀՀ ԱԳ նախարարը Ֆրանսիայի պաշտոնակցին երախտագիտություն է հայտնել Բաքվի
ագրեսիայի առնչությամբ Փարիզի դիրքորոշման համար