Երեւանի կենդանաբանական այգին համալրվեց եւս մեկ թուրքմենական կուլանով

Armenpress 12:58, 29 Օգոստոս, 2013

ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեւանի կենդանաբանական այգում թուրքմենական կուլան (Equus hemionus kulan) է ծնվել: Այգին արդեն չորս թուրքմենական կուլան ունի: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին կենդանաբանական այգուց: Այս տեսակը գրանցված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում`« Endangered» կարգավիճակով: Այն  համարվում է վտանգված կենդանատեսակ: Թուրքմենական կուլանը տարածված է Հարավ-արևելյան Թուրքմենիայում: Ապրում է չորանապատային և կիսաանապատային տարածքներում, ինչպես նաև բլուրների լանջերին՝ մինչև 300-600 մ բարձրություններում: Սնվում է բուսական կերերով: Հղիությունը տևում է 331-374 օր,  սովորաբար ունենում է մեկ ձագ: Մայրը կաթով կերակրում է 12-24 ամիս: Կյանքի տևողությունը 15-20 տարի է:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am