Կառավարությունն ընդունեց Կապսի ջրամբարի վերականգման որոշումը

Armenpress 19:13, 8 Օգոստոս, 2013

ԵՐԵՎԱՆ, 8  ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունն օգոստոսի 8-ի նիստում կայացրեց Շիրակի մարզում, Ախուրյան գետի վրա գտնվող Կապսի ջրամբարի վերականգնման մասին որոշում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ջրամբարը պետք է ունենար 60 մլն խորանարդ մետր ծավալ, սակայն 1985թ.-ին սկսված շինարարությունը դադարեցվեց 1993թ.-ին, երբ պատվարի բարձրությունը նախագծային 73-ի փոխարեն հասցվել էր ընդամենը 20 մետրի:

Անավարտ շինությունը վտանգավոր է ստորին հոսանքում գտնվող բնակավայրերի և ենթակառուցվածքների համար: Ջրամբարը կարող է նպաստել տարածաշրջանի գյուղատնտեսության զարգացմանը, ուստի, դիտարկվել են դրա վերականգնման տարբերակներ: Գերմանական KfW բանկն արդեն իսկ  պատրաստակամություն է հայտնել աջակցել Կապսի ջրամբարի պատվարի կառուցումն ավարտին հասցնելուն: Հայտարավել է նախագծի կազմման մրցույթ:

Ծրագրի իրականացումը կարժենա 18,5 մլն եվրո, որի վարկային միջոցներն արդեն իսկ նախատեսված են երկկողմ համաձայնագրով: Այժմ գերմանական բանկը պատրաստ է 350 հազար եվրո դրամաշնորհով իրականացնել նպատակային ուսումնասիրություն՝  մինչև ծրագրի հիմնական փուլի մեկնարկը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am