Հայաստան այցելող զբասաշրջիկների թիվը գերազանցում է նախորդ տարիների ցուցանիշները
ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստան եկող զբասաշրջիկների թիվը 2013 թվականի հունվարից հուլիս ամիսներին աճել է 14.3 տոկոսով։ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ նշված ժամանակահատվածում Հայաստան է ժամանել 321 279 զբոսաշրջիկ։
«Արմենպրես»-ի հաղոդմամբ՝ 2013 թվականի հունվար-հունիս ամիսներին զբոսաշրջության նպատակով հանրապետությունից մեկնել է 343 263 մարդ։ 2012 թվականի համապատասխան ժամանակաշրջանի նկատմամբ ցուցանիշն աճել է 13.6 տոկոսով:
2012 թվականի հունվարից դեկտեմբեր Հայաստան է այցելել 843 հազար 330 զբոսաշրջիկ, ինչը 11,3 տոկոսով գերազանցում է 2011 թվականի ցուցանիշը: Համաշխարհային տնտեսական ֆորումի 2013թ. Զբոսաշրջության համաշխարհային մրցունակության զեկույցի վերլուծության արդյունքներով` Հայաստանը զբոսաշրջության ամփոփ ցուցիչով գրավել է 79-րդ տեղը 140 երկրների շարքում: Զբոսաշրջության մրցունակության համաթվի համաձայն` Հայաստանի դիրքը 11 տեղով բարձրացել է 2011 թվականի հետ համեմատած:
- Երևանի ավագանու ընտրություններ․ ժամը 17։00-ի դրությամբ քվեարկությանը
մասնակցել է ընտրելու իրավունք ունեցողների 21,36 տոկոսը
- ԱՊՀ բոլոր երկրներից մասնագետներ են մասնակցում Դիլիջանում մեկնարկած
միջազգային Մեդիա դպրոցին
- Կիևյան կամրջով երթևեկությունը հունվարի 20-ի ժամը 22:00-ից մինչև հունվարի
21-ի ժամը 07:00-ը փակ կլինի
- Հայաստանը չեխ գործարարներին և ներդրողներին կապահովի բոլոր պայմաններով.
տեղի ունեցավ Հայ-չեխական բիզնես ֆորումը
- Տուրիզմի մասնագետն 8 ամսում Հայաստանում հաշվարկել է շուրջ 700 մլն դոլարի
կորուստ