Մարիա Կուրսովան շախմատի Եվրոպայի առաջնությունում հաղթեց ադրբեջանցի մրցակցին

Armenpress 11:52, 3 Օգոստոս, 2013

ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի Եվրոպայի առաջնության 10-րդ տուրը հաղթանակով ավարտեցին Գալոյանը, Կուրսովան եւ Հայրապետյանը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, Լիլիթ Մկրտչյանն ոչ-ոքի ավարտեց իր պարտիան Աննա Մուզիզոկի հետ: Մյուս մրցախաղերում Լիլիթ Գալոյանը հաղթեց Սոպիո Նիկոլաձեին, Մարիա Կուրսովան պարտության մատնեց ադրբեջանցի Նարմին Կազիմովային, իսկ Աննա Հայրապետյանը առավելության հասավ հույն Սերեֆիդու Դեսպինայի նկատմամբ:

Հաջորդ`11-րդ տուրում կմրցեն  Լիլիթ Մկրտչյան-Վալենտինա Գունինա, Լիլիթ Գալոյան-Դաուլիտե Դայմանտե, Մարիա Կուրսովա-Ալինա Բալայան եւ Աննա Հայրապետյան-Իվա Վիդենովա զույգերը:

Այս տուրից հետո Լիլիթ Մկրտչյաննն ունի 7 , Գալոյանը`6, Կուրսովան` 5.5, իսկ Աննա Հայրապետյանը` 5 միավոր:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am