Հենրիխ Մխիթարյանի գոլերը «Շախտյոր»-ի ապրիլյան լավագույն գոլերի եռյակում են

Armenpress 15:44, 11 Մայիս, 2013

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի` Կիևի «Դինամո»-ի դարպասին խփած երկու գոլերը Դոնեցկի «Շախտյոր»-ի ապրիլ ամսվա լավագույն գոլերի շարքում ճանաչվել են, համապատասխանաբար, երկրորդը և երրորդը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` դոնեցկյան ակումբի պաշտոնական կայքում անցկացված հարցման արդյունքներով ապրիլ ամսվա լավագույն գոլի հեղինակը Լուիս Ադրիանոն է:

Հարցմանը մասնակցած 1968 երկրպագուից 695-ը քվեարկել է նրա օգտին: Երկրորդը ճանաչված Մխիթարյանի առաջին գոլի համար քվեարկել է 550, իսկ երրորդ հորիզոնականը զբաղեցրածի համար` 240 երկրպագու:

Ուկրաինայի ընթացիկ առաջնության լավագույն ռմբարկու Մխիթարյանը դարձել է 22 գոլի հեղինակ: Մեր ֆուտբոլիստին մեկ գոլ է բաժանում, որպեսզի նա Ուկրաինայում ռեկորդ սահմանի մեկ մրցաշրջանում խփած գոլերի քանակով:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am