Ջուլիան Ասանժն իր կուսակցությունն Է ստեղծում Ավստրալիայի ընտրություններին մասնակցելու համար

Armenpress 18:44, 19 Ապրիլ, 2013

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Վիկիլիքս» կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժը, որը բրիտանական իշխանություններից թաքնվում Է Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը, մտադիր Է իր թեկնածությունն առաջադրել Ավստրալիայի Սենատի ընտրություններում եւ այն կարծիքին Է, որ սեփական կուսակցության ստեղծման գործընթացը հաջող Է ընթանում, հաղորդում Է «Արմենպրես»-ը:

 «Ավստրալական օրենքներով արտասահմանում բանտարկության մեջ գտնվող ավստրալացին իրավունք ունի թեկնածությունն առաջադրելու Սենատում»,-ասել Է նա Ressia Today հեռուստաալիքին տված հարցազրույցում:

Ասանժը նշել Է, որ տարբեր հարցումների տվյալներով՝ իր օգտին «պատրաստ Է քվեարկել ընտրողների 15-ից մինչեւ 27 տոկոսը»: «Սենատում ընտրվելու համար հարկավոր Է հավաքել առնվազն 14 տոկոս: Կուսակցության ստեղծման գործընթացը հաջող Է ընթանում, մենք պոտենցիալ թեկնածուներ ունենք Ավստրալիայի գրեթե բոլքոր նահանգներում»,-ասել Է նա:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am