Պուտինը Հայաստանում Ռուսաստանի նոր դեսպան է նշանակել
ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան է նշանակել Իվան Վոլինկինին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ համապատասխան փաստաթուղթը մարտի 22-ին տեղադրվել է ՌԴ իրավական տեղեկատվական համակարգի պաշտոնական կայքում:
Վոլինկինն ավելի վաղ զբաղեցրել է ՌԴ արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղարության ղեկավարի տեղակալի պաշտոնը:
Նոր պաշտոնում Վոլինկինը կփոխարինի Վյաչեսլավ Կովալենկոյին:
Կարծիքներ
Հարցազրույցներ
Փաստ մեկնաբանությամբ