Դավիթ Սաֆարյանը գետնեց թուրք ըմբիշին և ճանաչվեց Եվրոպայի չեմպիոն

Armenpress 20:09, 19 Մարտ, 2013

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ըմբշամարտի հայաստանի ազգային հավաքականի 66 կգ քաշային ըմբիշ Դավիթ Սաֆարյանը դարձել է Եվրոպայի չեմպիոն: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` Թբիլիսիում մեկնարկած ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության եզրափակչում Դավիթ Սաֆարյանը 2:0 հաշվով առավելության է հասել թուրք Յակուպ Գորի նկատմամբ: Երկու մրցափուլերում էլ մեր ըմբիշը հաղթել է 1:0 հաշվով:

Այս քաշային կարգում բրոնզե մեդալները նվաճել են բելառուս Ալեքսանդր Կոնտոեւը եւ ռուսաստանցի Իլյաս Բեկբուլատովը:

Սա Հայաստանի առաջին մեդալն էր Եվրոպայի ազատ ոճի ըմբշամարտի առաջնությունում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am