Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Մելքոնյանը հանդիպել է ԵԱՀ վակուֆների նախարար, շեյխ Տալաաթ Մուհամմադ Աֆիֆիին

Armenpress 18:39, 18 Մարտ, 2013

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Մելքոնյանը հանդիպում է ունեցել ԵԱՀ վակուֆների նախարար, շեյխ Տալաաթ Մուհամմադ Աֆիֆիի հետ։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, ջերմ եւ կառուցողական մթնոլորտում զրուցակիցները քննարկել են հայ–եգիպտական տարաբնույթ հարաբերություններին վերաբերող հարցեր` բարձր գնահատելով այդ հարաբերություններում եգիպտահայ համայնքի ունեցած ավանդական դերակատարությունը: Երկուստեք կարեւորվել է քաղաքակրթությունների միջեւ երկխոսության խրախուսումը։

ՀՀ դեսպանը շեյխ Աֆիֆիին տեղեկացրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի, այդ ուղղությամբ Հայաստանի եւ միջազգային հանրության գործադրած ջանքերի մասին:

Հանդիպմանը մասնակցել է նաեւ Եգիպտոսի հայ կաթողիկե համայնքի առաջնորդ Գրիգոր Օգոստինոս եպիսկոպոս Գուսանը։

Վակուֆների նախարարությունը տնօրինում է կրոնական հաստատություններին պատկանող կալվածքները, որոնք դարեր շարունակ գոյացել են նվիրատվություններից։ 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am