ՀՀ պաշտպանության նախարարության նվագախումբը վրացական երաժշտություն է հնցեչրել` ի պատիվ Ալասանիայի

Armenpress 18:20, 7 Մարտ, 2013

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստան ժամանող տարբեր երկրների պաշտպանության նախարարների հրաժեշտի հանդիսավոր արարողությունում նորություն է մտցվել: Նորությունը հետեւյալն է` Զինվորական նվագախմբի ցուցադրական ելույթում ներառվում են տարրեր այն երկրի ազգային երաժշտությունից, որտեղից ժամանում է տվյալ պաշտոնյան: Արարողակարգային այս փոփոխությունն իրականացվեց նաեւ Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիայի հրաժեշտի հանդիսավոր արարողության ժամանակ, երբ նվագախումբը, հայկական երաժշտությունից բացի, հնչեցրեց վրացական ազգային երաժշտություն:

«Թեեւ այս փոփոխությունը փետրվարի 7-ին առաջին անգամ չէր իրականացվում, այնուամենայնիվ, սա նորույթ է»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում այդ մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը` հավելելով, որ սա խոսում է այն մասին, որ նվագախմբի պրոֆեսիոնալիզմը բարձրացել է: «Այսուհետ եւս յուրաքանչյուր այցի համար նման հետաքրքրական համար կմշակվի»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը:

Վրացական ազգային երաժշտության էլեմենտներով համարը ներկայացված է «Իմեդիա»-ի տեսանյութում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am