Հայրիկյանի մահափորձի գործով կան ձերբակալվածներ /լրացվում է/
ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահի թեկնածու, «Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցության առաջնորդ Պարույր Հայրիկյանի մահափորձի գործով կան ձերբակալվածներ:
Այսօր գործի բացահայտման մասին ակնարկել էր նաեւ Հայրիկյանը facebook-յան իր էջում կատարած գրառմամբ:
Պարույր Հայրիկյանի նախընտրական շտաբը, սակայն, այդ առնչությամբ լռություն է պահպանում: «Մենք ոչ մի տեղեկություն չունենք, մեզ ոչինչ հայտնի չէ»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի նախընտրական շտաբի համակարգող Մանյա Այվազյանը:
Հունվարի 31-ին, ժամը 23.20-ի սահմաններում, Տպագրիչների փողոցի թիվ 9 շենքի բակում անհայտ անձը հրազենից կրակ է արձակել ՀՀ Նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի վրա` աջ անրակի շրջանում պատճառելով հրազենային վնասվածք: Հայրիկյանը տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Հայրիկյանին վիրահատել են փետրվարի 1-ին եւ մարմնից հանել են գնդակը: Նրա վիրահատության կարերը կքանդվեն վիրահատությունից մոտ մեկ շաբաթ անց: Թեկնածուն արդեն հիվանդասենյակում է: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 34-305 հոդվածի հատկանիշներով (պետական, քաղաքական կամ հասարակական գործչի սպանության փորձ): Ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումներ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու և նրան հայտանաբերելու ուղղությամբ: Քննությունը վարում է ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունը, մշակվել են աշխատանքային մի քանի վարկածներ:
- Վարդան Սեդրակյանը Հայրիկյանի դեմ մահափորձին առնչություն չունի. Սեդրակյանի
փաստաբան
Փաստաբանը պատրաստվում է դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան - Ամբաստանյալը շարունակում է Հայրիկյանին սպանելու նպատակ չունենալու
պնդումները
«Ինչպես արդեն ասել ենք, նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանը Հայրիկյանին վախեցնելու, առավել ևս` սպանելու հանձնարարություն մեզ չի տվել, դա ինձ առաջարկել է Սամվել Հարությունյանը»,- ասել է ամբաստանյալ Խաչատուր Պողոսյանը: - Հայրիկյանի գործով ամբաստանյալը հայտարարեց, թե
Վարդան Սեդրակյանին որպես պատվիրատու են նշել նրանից գումար շորթելու
համար
Դատախազ Արամ Ամիրզադյանը, նկատելով զգալի հակասություններ Պողոսյանի նախաքննական 9 ցուցմունքներում և այսօրվա հնչեցրած ցուցմունքում, միջնորդություն ներկայացրեց դատարան: - Պարույր Հայրիկյանի վիրահատման հարցն առայժմ անորոշ է
Հայրիկյանի ազգական Վրեժ Զատիկյանը նշել է, որ բուժման փուլերի մասին Հոլանդիայում որոշումները դանդաղ են կայացվում, դեռ չի հստակեցվել` վիրահատություն լինելու է, թե ոչ: - Պարույր Հայրիկյանը խոսեց դիմումը հետ վերցնելու, Ղուկասյանի հացադուլի,
Բագրատյանի դավաճանության եւ խանդի մասին
Նա հայտարարում է,ո ր նախընտրեց կայուն իրավիճակը: