Թբիլիսիում 18-ամյա հայ մոդելի են խեղդամահ արել

Armenpress 17:20, 2 Փետրվար, 2013

ԵՐԵՎԱՆ, 2 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թբիլիսիում 18-ամյա հայ մոդելի են խեղդամահ արել: Մարիամ Հարությունովային սպանել են սեփական տան շենքի շքամուտքում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այդ մասին գրում է «Գռուզիա օնլայն»-ը: Մոդելի հարեւանների տրամադրած տեղեկությունների համաձայան` աղջկան սպանել է մի երիտասարդ, ով սպանությունից հետո փորձել է ինքնասպանություն գործել: Նրան տեղափոխել են հիվանդանոց:

Սա հաստատել է նաեւ սպանվածի մայրը` հայտարարելով, որ իր դուստրը սիրահարված չի եղել եւ մերժել է բոլոր նրանց, ովքեր եկել են «իր ձեռքը խնդրելու»:

Մայրը նաեւ այն կարծիքն է հայտնել, որ հենց իր մերժած տղամարդկանցից մեկն էլ իրականացրել է արարքը: Մարիամն ապրում էր իր մոր եւ եղբոր հետ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am