Միջազգային լրատվամիջոցներն անդրադարձել են Պարույր Հայրիկյանի դեմ կատարված մահափորձին
ԵՐԵՎԱՆ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահի թեկնածու, «Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցության առաջնորդ Պարույր Հայրիկյանի վրա կատարված մահափորձը իր արձագանքն է գտել միջազգային լրատվամիջոցներում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ միջազգային լրատվամիջոցները կատարվածը որակել են որպես մտադրված մահափորձ։ BBC-ն գրում է. «Հայրիկյանը հայտնի է Խորհրդային տարիներից և փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրության թեկնածուներից է։ Նա մի քանի տարի անցկացրել է «խորհրդային ճամբարներում» և աքսորվել է՝ որպես գաղտնի քաղաքական կազմակերպության անդամ և հակաիշխանական»։Reuters-ը գրում է, թե Հայաստանում նախագահական ընտրությունները կասկածի տակ են, քանի որ ՀՀ սահմանադրության 52 հոդվածի համաձայն, եթե թեկնածուներից որևէ մեկը չի կարող մասնակցել ընտրություններին, ապա դրանք հետաձգվում են երկու շաբաթով։ «Հայրիկյանի մոտ են ժամանել երկրի բարձրաստիճան պաշտոնյաները։ Նա հիվանդանոց էր տեղափոխվել իր հարևանների օգնությամբ, ովքեր, լսելով կրակոցի ձայնը, զանգել էին ոստիկանություն և շտապ օգնության ծառայություն»,-գրում է Reuters-ը։The Washington Post-ը գրում է, որ նախագահի 63-ամյա թեկնածուն հնարավորություն ունի գալիք ընտրություններում հավաքել բավականաչափ ձայներ։ «Նա Խորհրդային տարիների այլախոհներից է»,-նշում է The Washington Post-ը ։Aljazeera-ն ևս գրում է կատարվածի մասին՝ մեջբերելով ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի խոսքը՝ «Նրանք, ովքեր դա արել են, ցանկացել են ապակայունացնել իրավիճակը երկրում, սակայն չի հաջողվել»,-մեջբերում է Aljazeera-ն։Ռուսական ԻՏԱՌ-ՏԱՍՍ լրատվական գործակալությունը հայտնում է, որ Հայրիկյանը մահափորձի օրը եղել է իր նախընտրական շտաբում, հանդիպել է ընտրողների հետ և ունեցել մամուլի ասուլիս։ «Չնայած նրան, որ նախագահական մանդատը 5 տարի է, սակայն Հայրիկյանը հայտնել էր, որ պատրաստ է 2.5 տարում իրագործել իր ծրագրերը, ապա հրաժարական տալ»,- գրում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը։Երեւանի Կենտրոն վարչական շրջանում` Տպագրիչների փողոցում, հունվարի 31-ին՝ ժամը 23:30-ի սահմաններում, կրակել են ՀՀ նախագահի թեկնածու, «Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցության նախագահ Պարույր Հայրիկյանի վրա: Հայրիկյանը հրազենային վնասվածք է ստացել երկու ուսերի հատվածում և տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Հայրիկյանը հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում է, նրա կյանքին վտանգ չի սպառնում, վիճակը կայուն է: Հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 34-305 հոդվածի հատկանիշներով (Պետական, քաղաքական կամ հասարակական գործչի նկատմամբ սպանության հանցափորձը, որը կատարվել է նրա նշված գործունեությունը դադարեցնելու նպատակով: Պատժվում է 12-20 տարի ժամկետով կամ ցմահ ազատազրկմամբ):
- Վարդան Սեդրակյանը Հայրիկյանի դեմ մահափորձին առնչություն չունի. Սեդրակյանի
փաստաբան
Փաստաբանը պատրաստվում է դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան - Ամբաստանյալը շարունակում է Հայրիկյանին սպանելու նպատակ չունենալու
պնդումները
«Ինչպես արդեն ասել ենք, նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանը Հայրիկյանին վախեցնելու, առավել ևս` սպանելու հանձնարարություն մեզ չի տվել, դա ինձ առաջարկել է Սամվել Հարությունյանը»,- ասել է ամբաստանյալ Խաչատուր Պողոսյանը: - Հայրիկյանի գործով ամբաստանյալը հայտարարեց, թե
Վարդան Սեդրակյանին որպես պատվիրատու են նշել նրանից գումար շորթելու
համար
Դատախազ Արամ Ամիրզադյանը, նկատելով զգալի հակասություններ Պողոսյանի նախաքննական 9 ցուցմունքներում և այսօրվա հնչեցրած ցուցմունքում, միջնորդություն ներկայացրեց դատարան: - Պարույր Հայրիկյանի վիրահատման հարցն առայժմ անորոշ է
Հայրիկյանի ազգական Վրեժ Զատիկյանը նշել է, որ բուժման փուլերի մասին Հոլանդիայում որոշումները դանդաղ են կայացվում, դեռ չի հստակեցվել` վիրահատություն լինելու է, թե ոչ: - Պարույր Հայրիկյանը խոսեց դիմումը հետ վերցնելու, Ղուկասյանի հացադուլի,
Բագրատյանի դավաճանության եւ խանդի մասին
Նա հայտարարում է,ո ր նախընտրեց կայուն իրավիճակը: