Մահացել Է «Փոթորիկ անապատում» գործողության զորքերի հրամանատարը՝ ամերիկացի գեներալ Շվարցկոպֆը
ԵՐԵՎԱՆ, 28 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մահացել Է ամերիկացի գեներալ Նորման Շվարցկոպֆը, որը 1990 – 1991 թվականներին Պարսից ծոցում իրականացված «Փոթորիկ անապատում» գործողության ժամանակ կոալիցիոն զորքերի հրամանատարն Էր, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Fox News հեռուստաալիքին:
«Շվարցկոպֆը, ով ղեկավարում Էր այն գործողությունը, որի ընթացքում կոալիցիոն ուժերը Սադամ Հուսեյնի բանակը դուրս մղեցին Քուվեյթից, մահացել Է դեկտեմբերի 27-ին Թամպա քաղաքում (ֆլորիդայի նահանգ): Նա 78 տարեկան Էր»,- հաղորդել Է ալիքը:
Մահվան պատճառները չեն նշվում:
Վիետնամական պատերազմի վետերան եւ Կենտրոնական հրամանատարության նախկին ղեկավար Շվարցկոպֆը 1991 թվականի օգոստոսին պաշտոնաթողությունից հետո ապրում Էր Ֆլորիդայում: