Իտալիան, Վրաստանն ու Ղրղզստանը մասնակցել են Արցախում կայացած ցուցահանդեսին

Armenpress 16:58, 22 Դեկտեմբեր, 2012

ԵՐԵՎԱՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի Շուշի քաղաքի «Նարեկացի» կենտրոնում կայացել է Իտալիան, Վրաստանը, Ղրղզստանն ու Արցախը ներկայացնող մանկահասակ նկարիչների գեղարվեստական աշխատանքների ցուցահանդեսը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Նարեկացի» արվեստի միության հասարակայնության հետ կապերի բաժնից, «Իդեալական տուն» անունը կրող մանկապատանեկան շրջիկ ցուցահանդեսի կազմակերպիչը ԱՄՆ «Fermata Arts Foundation» (ՖԱՖ) բարեգործական ընկերությունն է:

Ցուցահանդեսի նպատակն է մերձեցնել աշխարհի մշակույթներն ու աշխարհում խաղաղություն հաստատել: Շուշիի ցուցահանդեսի բացմանը ներկա են եղել Արցախի պետական ու մշակութային գործիչներ, ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերով նախարար Նարինե Աղաբալյանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am