Իսպանիայի թագավորի ազգականուհիներին կասկածում են չինական մաֆիայի հետ կապերի մեջ

Armenpress 14:43, 19 Դեկտեմբեր, 2012

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանիայի Խուան Կառլոս թագավորի հեռավոր ազգականուհիներին կասկածում են չինական մաֆիայի հետ կապերի մեջ, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով El Pais-ին:

Ոստիկանության կողմից թագավորի ազգականների հեռախոսազրույցների գաղտնալսման շնորհիվ պարզվել Է, որ Իսպանիայի միապետի չորրորդ պորտի երկու քույրերը փորձել են խարդախությամբ խուսափել հարկերից՝ դիմելով չինացի միջնորդների օգնությանը:  

Ենթադրվում Է, որ Մարիա Մարգարիտա Բորբոն Դոս Սիսիլիաս Լյուբոմիրսկան եւ նրա քույրը՝ Մարիա Իմակուլադան, օգտվել են չինացի արտ-դիլեր եւ գործարար Գաո Պինի ծառայություններից, որը հանցավոր խմբավորման պարագլուխ Էր: Գաոյի օգնությամբ կանայք, ենթադրաբար, միլիոնավոր եվրոներ են փոխանցել արտոնյալ հարկային ռեժիմով երկրներ:  

Թագավորական ընտանիքի անդամների եւ արիստոկրատների դեմ մեղադրանքների հնարավոր  առաջադրման մասին չի հաղորդվում:

Հետաքննության նյութերի համաձայն՝ կեղծ փաստաթղթերի եւ կաշառքների միջոցով մաֆիականները փողերը տարել են Շվեյցարիա, Իսրայել, Հոնկոնգ, Հնդկաստան եւ Պակիստան, իսկ այնտեղից դրանք ուղարկել  Չինաստան:  

Գաո Պինն ինքը կալանավորվել Է 2012 թվականի հոկտեմբերին Իսպանիայի տարածքում՝ չինական մաֆիայի դեմ համազգային հատուկ գործողության ընթացքում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am