ՀՀ նախագահի նոր թեկնածու` Հովիկ Աղազարյան

Armenpress 20:30, 13 Դեկտեմբեր, 2012

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հովիկ Աղազարյանը պատրաստվում է առաջադրվել որպես ՀՀ նախագահի թեկնածու: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը` Աղազարյանն իր որոշման մասին կհայտարարի դեկտեմբերի 14-ին նախատեսված մամլո ասուլիսում, որի ընթացքում կներկայացնի նաև իր նախընտրական ծրագիրը: Աղազարյանը 1990-95թթ. եղել է Գերագույն խորհրդի պատգամավոր, ՀՅԴ խմբակցության անդամ: Ըստ մամուլում տեղ գտած տեղեկությունների` Աղազարյանը հետագայում հեռացվել է Դաշնակցությունից: Կուսակցական ներկա պատկանելության մասին ոչինչ չի նշվում: Ավելի վաղ Աղազարյանը հայտարարել է, որ եթե ՀՅԴ-ն մասնակցի ընտրություններին իր թեկնածուով և «ես համոզված լինեմ, որ խանգարում եմ առաջադրված թեկնածուին, ապա հրաժարական կտամ, չեմ հանի իմ թեկնածությունը կամ չեմ սատարի ՀՀԿ-ի որևէ թեկնածուի»: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am